Կա նման քննարկում. Արմեն Փամբուխչյանը՝ մանդատը վայր դնելու եւ ԱԻ փոխնախարար նշանակվելու մասին |armtimes.com|

armtimes.com: Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը չի բացառում, որ առաջիկայում հնարավոր է մանդատը վայր դնի եւ աշխատանքի անցնի գործադիրում։

Այսօր Ազգային ժողովում մեզ հետ զրույցում անդրադառնալով մամուլում տարածված այս տեղեկություններին՝ Փամբուխչյանն ասաց, որ նման քննարկումներ առհասարակ կան, բայց դեռ ոչինչ որոշված չէ։ Հարցին՝ քննարկվում է Ձեր՝ ԱԻ փոխնախարար նշանակվելու հա՞րցը, Փամբուխչյանը պատասխանեց. «Ներողություն եմ խնդրում, ավելին այս պահին չեմ կարող ասել։ Ինչպես նշեցի՝ տարբեր քննարկումներ կան, ոչինչ դեռ հստակ չէ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով