Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութով 50 երկիր է հետաքրքրվել. РИА Новости |tert.am|

tert.am: Ռուսաստանը 50 երկրների հետ քննարկում է  կորոնավիրուսի դեմ իր պատրաստած պատվաստանյութի մատակարարումը: Այս մասին Ռուսաստանի առաջին ալիքի եթերում հայտարարել է Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլլ Դմիտրիևը, գրում է РИА Новости գործակալությունը:

Դմիտրիևը նշել է, որ Ռուսաստանը դեռևս կարող է արտադրել միայն որոշակի քանակությամբ դեղամիջոց, ուստի հիմնադրամը համագործակցում է սահմանափակ քանակով երկրների հետ:

«Մենք աշխատում ենք 50 երկրի հետ: Կենտրոնացած ենք 20-ի վրա, դրանցում մենք լուրջ առաջընթաց ենք գրանցել»,-ասել է Դմիտրիևը:

Նա ավելացրել է, որ շատ երկրներում սկսվում են ռուսական պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Այն կարող է կարգավորման հաստատում ստանալ հոկտեմբերին կամ նոյեմբերին:

«Ուստի մենք կենտրոնանում ենք այն երկրների վրա, որոնք շահագրգռված են արագորեն հաստատել ռուսական պատվաստանյութը, և որոնք զգալի հետաքրքրություն են ցուցաբերում Ռուսաստանի հետ գործընկերության ոլորտում»,-բացատրել է Դմիտրիևը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով