Փոմփեո․ «Թուրքիայի գործողությունները լրջորեն մտահոգում են Վաշինգտոնին » |azatutyun.am|

azatutyun.am: Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի կողմից ձեռնարկվող գործողությունները լրջորեն մտահոգում են Միացյալ Նահանգներին, շաբաթ երեկոյան Նիկոսիայում Կիպրոսի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոփմեոն։

«Տարածաշրջանի պետությունները իրենց տարաձայնությունները, այդ թվում` անվտանգությանը, էներգակիրների պաշարներին և նավագնացությանը վերաբերող հակասությունները պետք է հաղթահարեն խաղաղ, դիվանագիտական ճանապարհով», – հայտարարել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

Փոմփեոյի խոսքով. – «Ռազմական լարվածության աճը ձեռնտու է միայն մեր հակառակորդներին, որոնց ցանկությունը տրանսատլանտյան միասնական համակարգում պառակտումներ տեսնելն է»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով