ՊՆ-ը պնդում է`ուշագնացության հետևանքով մահացած զինծառայող Խաչիկ Բաղդասարյանը ճանաչվել է պիտանի զինծառայության համար |hetq.am|

hetq.am: Ուշագնացության հետևանքով հանկարծամահ եղած շարքային զինծառայող Խաչիկ Գասպարի Բաղդասարյանը զորակոչվելիս բժշկական փորձաքննության արդյունքում ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար: Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է պաշտպանության նախարարությունը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Հայաստանից զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Գասպարի Բաղդասարյանը (ծնված 2001թ), կորցրել էր գիտակցությունը: Վերջինիս տեղափոխել էին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, սակայն կյանքը փրկել չէր հաջողվել:

Խաչիկ Գասպարյանը զինված ուժեր էր զորակոչվել 2019 թվականի հուլիսի 28-ին և վիճակահանությամբ նախորոշվել Հայաստանի զորամասերից մեկը, զինծառայությունից վեց ամիս անց` 2020-ի հունվարի 30-ին զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամանով տեղափոխվել Հայաստանի մեկ այլ զորամաս (երկու զորամասերն էլ տեղակայված են քաղաքային բնակավայրերում):

«2019 թվականի ամառային զորակոչի ընթացքում Խաչիկ Բաղդասարյանն անցել է Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405 որոշմամբ նախատեսված բոլոր հետազոտությունները և ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արագածոտնի տարածքային ստորաբաժանման բժշկական հանձնաժողովի կողմից իրականացված բժշկական փորձաքննության արդյունքում ճանաչվել պիտանի զինվորական ծառայության համար»,-ասված է ՊՆ պատասխանում:

Գասպարյանը մարտական հերթապահություն չի իրականացրել, ինչպես նաև` չի ունեցել Ծառայության հեշտացված օրվա կարգացուցակի (ԾՀՕԿ) կարգավիճակ: Ծառայության այս տեսակով զորակոչվածները սահմանափակումներով պիտանի են ճանաչվում և չեն իրականացնում մարտական հերթապահություն:

 

Շարունակությունը՝ hetq.am-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով