ՀՀ աթլետիկայի պատվիրակությունը մեկնել է Թուրքիա՝ մինչև 20 տարեկանների առաջնությանը

ՀՀ աթլետիկայի  պատվիրակությունը երեկ լուսադեմին  Երևան – Մինսկ- Ստամբուլ երթուղով մեկնել է Թուրքիա։ Ստամբուլում սեպտեմբերի 12 – 13 –ին կանցկացվի  Բալկանյան երկրների մինչև 20 տարեկանների  առաջնությունը։

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ Հայաստանի թիմը բաղկացած է յոթ մարզիկից։ Նրանք ասպարեզ կելնեն մարզիչներ, երևանցի Էրիկ Նուրիջանյանի և կապանցի Արտյոմ Պողոսյանի ղեկավարությամբ։ Մեր աթլետները հանդես կգան հեռացատկ, եռացատկ, վազք և արգելավազք մրցաձևերում։

Սեպտեմբերի 19-20- ը  Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում  կանցկացվի Բալկանյան երկրների մեծահասակների  առաջնությունը: Մեր երկրի 12 աթլետներին մրցավայր կուղեկցեն երեք մարզիչներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով