Վրաստանում կորոնավիրուսի 158 նոր դեպք կա |aliq.ge|

aliq.ge: Վրաստանում 1 օրում 158 մարդ վարակվել է կորոնավիրուսով։

Այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2075-ի։

Կարանտինի ռեժիմում 5 882 մարդ է, 390-ը՝ ստացիոնարում։

Նախօրեին 87 նոր դեպք էր հաստատվել։ Մասնագետներն արդեն խոսում են վարակի նոր բռնկման մասին։ Ըստ վարակաբանների` հիվանդացության բարձր ցուցանիշը ներքին տուրիզմի ակտիվացման ու համաճարակային կանոններն անտեսելու հետևանք է։

Երկրում կրկին սահմանափակումներ են մտցվել․ արգելվել են մասսայական միջոցառումները, հետաձգվել է ուստարին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով