factor.am: «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին կմասնակցեն ՀՀ Զինված ուժերի տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումները: Տեղեկությունը հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ հայ զինծառայողները կգործեն «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում(Հայաստան) և «Աշուլուկում» (Աստրախանի մարզ): Զորավարժություններին մասնակցելու համար Ռուսաստանը զինծառայողներ է հրավիրել Հայաստանից, Բելառուսից, Չինաստանից, Մյանմայից, Պակիստանից, Ադրբեջանից և Իրանից։