Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 11․09․20 (թարմացվող)

16։34-  Վրաստանի խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Գորիում, Ռուսթավիում, Քութայիսիում, Զուգդիդիում և Փոթիում ուսումնական գործընթացը հետաձգվել է 2 շաբաթով՝ մինչեւ հոկտեմբերի 1-ը: |aliq.ge|

 

14։08- Մեկ օրվա ընթացքում ՌԴ-ում հաստատվել է կորոնավիրուսի 5,504 նոր դեպք: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 5,734 անձ: Արձանագրվել է մահվան 102 դեպք: Համավարակի սկսբից ի վեր ՌԴ-ում արձանագրվել է ընդհանուր առմամբ 1,051,874 դեպք: |shantnews.am|

 

13։38- Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը վերջին օրն աճել Է 96,551-ով, դա երկրում ամենամեծ թռիչքն Է համավարակի ամբողջ ընթացքում եւ արդեն երկրորդ հակառեկորդն անընդմեջ: Նոր վարակից մահացու վախճանների քանակը մեկ օրում ավելացել Է 1 109-ով եւ հասել 76,271-ի: |armenpress.am|

 

11։15- Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 28,2 միլիոնին, մահվան դեպքերինը՝ 910 հազարին, բուժվածներինը՝ 19 միլիոնին։ Առավել տուժած երկրները շարունակում են մնալ Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան, իսկ եվրոպական երկրների շրջանում մահացության ամենաբարձր ցուցանիշը շարունակում է Մեծ Բրիտանիայում գրանցվել: |azatutyun.am|

 

11։13- Վրաստանում վերջին 1 օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 87-ով: Սա պանդեմիայի ողջ ընթացքում մեկ օրա ընթացքում գրանցված հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն է: Վարակվածների ընդհանուր թիվը երկրում 1917  է: |aliq.ge|

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 11․09․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 10․09․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով