22:00- Կարանտինի պայմաններում դիմակների կրումը պարտադիր է։ Առայժմ պարտադիր կմնան նաև սոցիալական հեռավորության պահպանման, ախտահանման վերաբերյալ արտակարգ դրության պայմաններում եղած պահանջները։ Պարետատունն այսօրվանից չկա, չի գործելու։ Պարետատան փոխարեն կորոնավիրուսի վերաբերյալ որոշումներ կկայացնի Առողջապահության նախարարությունը։ Եթե նախկինում տեսչական մարմինները կարող էին գնալ եւ իքս ժամանակահատվածում որեւէ տնտեսական գործունեություն արգելել, ապա հիմա այդպես չի, այլեւս չեն կարող անել։ [ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյան]
17։53- Ցամաքային սահմանի անցակետերով արգելվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը ՀՀ՝ բացառությամբ ՀՀ քաղաքացիների ընտանիքի անդամների և ՀՀ-ում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց, դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամների, հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով մուտք գործող անձանց, եթե նրանք հանդիսանում են հանգուցյալի մերձավոր ազգականը, միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների, այն առանձնահատուկ դեպքերի, երբ սահմանապահ զորքերի հրամանատարը թույլատրում է անձանց՝ ՀՀ տարածք մուտք գործելը:
15։23- Արցախի նախագահը սեպտեմբերի 11-ին ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։ [Արցախ/տեղեկատվական շտաբ]
15։03- Սեպտեմբերի 3-8-ը ուսումնական հաստատությունների անձնակազմի շրջանում իրականացվել է 5,917 թեստավորում, որից 56-ի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն։ Կորոնավիրուս ախտորոշող հայկական արտադրության թեստերն արդեն կիրառվում են։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը փոձարկել է դրանք, թեստերը համապատասխանում են բոլոր չափորոշիչներին։ [ԱՆ խոսնակ]
12։28- Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք: Բժիշկները 7 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 5-ինը՝ միջին ծանրության: [Արցախ/տեղեկատվական շտաբ]
11։05- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 57 (կին), 59 (տղամարդ) և 63 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]
10։55- Թարմացված 11.09.2020թ․
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 45503 (+177)
Առողջացածներ – 41434 (+201)
Փաստացի բուժվողներ -2880 (-28)
Ընդհանուր թեստեր – 231259 (3450)
Մահվան ելքեր – 909 (+3)
Մահվան ելքեր այլ պատճառով –280 (+1) [ՀՀ ԱՆ]