Հայկական արտադրության թեստերը համապատասխանում են բոլոր չափորոշիչներին․ ԱՆ խոսնակ |civilnet.am|

civilnet.am: Սեպտեմբերի 3-8-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է ուսումնական հաստատությունների անձնակազմի շրջանում  5 917 թեստավորում, որից 56-ի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն։ Այս մասին հայտնեց առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նիկողոսյանի փոխանցմամբ՝ կատարվել է այդ  անձանց մանրամասն համաճարակաբանական հետազոտություն, պարզվել է վերջիններիս հետ սերտ շփված անձանց շրջանակը։ Դրական դեպքերը և կոնտակտավորները մեկուսացվել են 14 օրով։ Առողջության առաջնային պահպանման կենտրոնի (ԱԱՊԿ) կողմից 14 օրվա ընթացքում իրականացվելու է առողջական վիճակի ամենօրյա հսկողություն։

Նիկողոսյանը նշեց նաև, որ կորոնավիրուս ախտորոշող հայկական արտադրության թեստերն արդեն կիրառվում են։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը փոձարկել է դրանք, թեստերը համապատասխանում են բոլոր չափորոշիչներին։

Սեպտեմբերի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 177 նոր դեպք, ապաքինվել է 201 մարդ, մահացել է 3 մարդ։ Կատարված 3 450 թեստերից դրական է 5 տոկոսը։  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով