Իրանում սկսվել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը |armenpress.am|

armenpress.am: Սեպտեմբերի 11-ին Իրանում մեկնարկել Է Մեջլիսի (խորհրդարանի) ընտրությունների երկրորդ փուլը: Այդ մասին հայտնել Է ISNA գործակալությունը:

Ընտրատեղամասերում քվեարկությունն սկսվել Է տեղական ժամանակով 08:00-ին (Երեւանի ժամանակով 07:30-ին) եւ կտեւի 10 ժամ: Անհրաժեշտության դեպքում այն կարող Է երկարաձգվել մեկ կամ երկու ժամով: Կամարտահայտության արդյունքներով պետք Է որոշվեն 290 պատգամավորներից մնացած 11-ի անունները:

Իրանում Մեջլիսի ընտրությունները կայացել են փետրվարի 21-ին: Խորհրդարան անցած թեկնածուների անունները հայտարարվել են քվեարկությունը վերջանալուց հետո մի քանի օրվա ընթացքում՝ նահանգներից յուրաքանչյուրի համար առանձին:

208 ընտրատարածքներից 10-ում ապրիլին պետք Է կայանար երկրորդ փուլը, սակայն կորոնավիրուսի համավարակի ատճառով այն հետաձվել Էր սեպտեմբերի 11-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով