tert.am: Դոնբասում գտնվող խնդրահարույց տարածքում ԵԱՀԿ-ի հետ համատեղ տեսչական ստուգման գաղափարի հակառակորդ ուկրաինացի ազգայնականները հինգշաբթի բողոքի ակցիա են իրականացրել Կիևում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի մոտ: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Հաղորդվում է, որ նույն ժամանակահատվածում ազգայնականներ են հավաքվել նաև նախագահի՝ Կոնչա Զասպա շրջանում գտնվող նստավայրի դիմաց:
Ուկրաինական УНН գործակալությունը հայտնում է, որ ազգայնականների՝ մոտ 100 ավտոմեքենաներից կազմված շարասյունը ուղևորվել է դեպի նստավայր, իսկ գրասենյակի մոտ հավաքվել է մի քանի տասնյակ մարդ: