tert.am: Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ է արել միջազգային հանրությանը 35 մլրդ դոլար հատկացնել՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի և թեստերի մշակումն ու հետազոտությունների անցկացումն արագացնելու համար:
Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը: Վերջինիս խոսքով՝ առաջիկա երեք ամսում անհրաժեշտ է հավաքել 35 միլիարդից առնվազն 15 միլիարդը: