16։57- Գյումրու թիվ 29 հիմնական դպրոցում թեստավորման արդյունքում 8 դրական դեպք է հաստատվել։ 3-ի պատասխանը, սակայն, կրկնակի թեստի արդյունքում եղել է բացասական։ |factor.am|
11։36- Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք: Բոլոր վարակակիրները նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են և գտնվում էին մեկուսացման մեջ: [Արցախ / տեղեկատվական շտաբ]
11։27- Մենք շարունակում ենք բարելավման վիճակում գտնվել, և առաջիկա մեր ամենամեծ ռիսկը դպրոցների բացումն է, այս առումով կայացվել են որոշումներ, որոնք հասկանալիորեն միանշանակ չեն ընդունվում հանրության կողմից, պահանջներից մեկն էլ այն է, որ երեխաները դպրոցում չկրեն դիմակ։Ես ուզում եմ արձանագրել հետևյալը, որ մենք պարտադրված ենք անել նման քայլեր, որպեսզի թույլ չտանք վերադառնալ համաճարակային նոր ճգնաժամի։ Այն որոշումները որոնք կայացվում են վերաբերվում են նաև մեր երեխաներին։ Մենք կիրականացնենք մոնիտորինգ և համապատասխան որոշումներ կկայացնենք, որպեսզի մեր երեխաները օր առաջ լիարժեք շնչեն։ [Նիկոլ Փաշինյան]
11։00- Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 82 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]
10։47- Թարմացում 10.09.2020թ․
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 45326 (+174)
Առողջացածներ – 41233 (+210)
Փաստացի բուժվողներ -2908 (-37)
Ընդհանուր թեստեր – 227809 (+3250)
Մահվան ելքեր – 906 (+1)
Մահվան ելքեր այլ պատճառով –279 [ՀՀ ԱՆ]