12։46- ԱՀԿ ավագ գիտաշխատող Սոմիա Սվամինաթան նախօրեին հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի շոշափելի ազդեցությունը 2022թ-ից շուտ չի զգացվի։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ էլ խոսքը կլինի ոչ թե վիրուսի վերացման, այլ ամբողջ աշխարհում մարդկանց կյանքերի վրա դրա ազդեցության նվազման մասին։ |tert.am|
11։14- Կորոնավիրուսի համաճարակի զոհերի ընդհանուր թիվն աշխարհում գերազանցել է 903 հազարը, վարակվածների թիվը մոտենում է 27,9 միլիոնին, հիվանդությունից բուժվածներինը՝ 18,8 միլիոնին: Մահվան դեպքերի թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, երկրորդը՝ Բրազիլիան, երրորդ տեղում Հնդկաստանն է: |azatutyun.am|
11։12- Սեպտեմբերի 10-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսի 57 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1,830 է: Երկրում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 9 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1,334 մարդ: Վարակից Վրաստանում մահացել է 19 մարդ: |aliq.ge|
10։12- Այսօրվանից Վրաստանում արգելվում է ծնունդներ, հարսանիքներ, թաղման և այլ ծիսական արարողություններ անցկացնել: Արգելքը վերաբերում է ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում միջոցառումներ անցկացնելուն: Արգելվում է բաց տարածքներում 200 հոգուց ավել մարդու մասնակցությամբ սպորտային և մշակութային միջոցառումներ անցկացնելը։ |aliq.ge|
10։04- Ընդլայնվել է Ուկրաինայի քաղաքացիների հարազատների ցուցակը, ովքեր կարող են հատել սահմանը. այժմ մուտքի արգելքը չի տարածվում այն անձանց վրա, ովքեր Ուկրաինայի քաղաքացու տատիկը կամ պապիկն են: Արգելվել Է Ուկրաինայի տարածքով տարանցումը։ Թույլատրվում է այն անձանց մուտքը, որոնք սովորելու են բուհերում։ [Ուկրաինայում ՀՀ դեսպանություն]
09։52- Մեքսիկայում վերջին մեկ օրում կորոնավիրուսի 4,647 նոր դեպք է հաստատվել, 611 մարդ մահացել է՝ մահվան ելքով դեպքերի թիվը հասցնելով 69,095-ի, իսկ վարակման դեպքերի ընդհանուր թիվը՝ 647,507-ի: |tert.am|
09։39- Բրազիլիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 35.816 նոր դեպք է արձանագրվել: Համաճարակի սկզբից մինչ այժմ երկրում կորոնավիրուսով 4,197,889 մարդ է վարակվել, որոնցից 128,539-ը մահացել է, 1,075-ը՝ վերջին մեկ օրում: |tert.am|
09։33- Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 16 մարդ է մահացել։ Համաճարակի սկզբից մինչ այժմ ՌԴ-ի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման ավելի քան 268,400 դեպք է գրանցվել: 224,800 վարակակիր ապաքինվել է, 4,947-ը՝ մահացել: |tert.am|