Կառավարությունը հաստատեց. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կունենա 40 հաստիք և 6 վարչություն |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հաստատեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների քանակը և հաստիքացուցակը: Ըստ հիմնավորման, հանձնաժողովը կունենա 40 հաստիք և 6 վարչություն:

Հանձնաժողովը կունենա նախագահ, 4 անդամ, գլխավոր քարտուղար:

Հանձնաժողովի վարչություններն են՝ Հայտարարագրերի վերլուծության վարչությունը, Վարույթների և իրավական ապահովման վարչությունը, Անհամատեղելիության պահանջների և  այլ սահմանափակումների, էթիկայի կանոնների, բարեվարքության և շահերի բախման վարչությունը, Կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչությունը, Մեթոդական աջակցության վարչությունը, Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման վարչությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով