Իրաքի Էրբիլ քաղաքում ՀՀ Գլխավոր հյուպատոսության բացման աշխատանքներն ընթացքի մեջ են |armenpress.am|

armenpress.am: Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության մայրաքաղաք Էրբիլում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս մասին ասաց Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Էրբիլում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման ուղղությամբ աշխատանքները տարվում են: Հյուպատոսության բացման վերաբերյալ որոշումը կայացվել էր դեռևս 2017 թվականին»,- ասաց Նաղդալյանը:

Գլխավոր հյուպատոսությունն Էրբիլում կբացվի մոտ օրերս: Ինչպես հաղորդում է «SHAFAQ» լրատվական գործակալությունը` Էրբիլի նահանգապետ Ֆիրսաթ Սոֆին Իրաքում Հայաստանի դեսպան Հրաչյա Փոլադյանի հետ հանդիպման ժամանակ կարևորել է Երևանի և Էրբիլի միջև պատմական և բարեկամական հարաբերությունների զարգացումը` առևտրի, արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտներում:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով