Անդրանիկ Քոչարյանը կարևոր է համարում աշխարհազորի ստեղծման գաղափարը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարևոր է համարում աշխարհազորի ստեղծման գաղափարը:

Այս մասին Քոչարյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Կարևոր գաղափար եմ համարում: Աշխարհազորը դիտեք որպես բանակի ամբողջական ռեզերվ, որի մեջ յուրաքանչյուրս ունենալու է իր մասնակցության չափաբաժինը»,- ասաց Քոչարյանը:

Հանձնաժողովի նախագահը հավելեց, որ այժմ գաղափարը դրված է շրջանառման մեջ, և մյուս բոլոր հարցերին անդրադարձ կկատարվի օրենքի նախագծի քննարկումների ընթացքում:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով