19:15- ՌԴ «Ուղիղ ներդրումների» հիմնադրամը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության պատվաստանյութի 32 մլն չափաբաժին է առաքվելու Մեքսիկա։ Ակնկալվում է, որ Sputnik V կոչվող պատվաստանյութի մատակարարումները կսկսվեն գալիք նոյեմբերից` Մեքսիկայի բժշկական ծառայությունները կարգավորող հանձնաժողովի թույլտվությունից հետո։ |azatutyun.am|
17։30- Պարտադիր չԷ, որ կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութի կլինիկական փորձարկումների դադարեցումը հետքայլ նշանակի: Ակներեւ Է, որ դա բարդ իրադրություն Է այդ կոնկրետ պատվաստանյութի համար: Ստանդարտ գործընթաց Է կլնինիկական փորձարկումների ժամանակ, երբ հայտնաբերվում Է այն, ինչը հարկավոր Է վերլուծման ենթարկել [Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար] |armenpress.am|
12։00- Վրաստանում սեպտեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 44 դեպք: Ապաքինվել է 4 պացիենտ: Վարակման դեպքերի ընդհանուր քանակը 1773 է, ապաքինմանը` 1345: Վարակից երկրում մահացել է 19 մարդ: |aliq.ge|
11։35- Համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ Չեխիայում մեկ օրում արձանագրվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան հազար նոր դեպք։ Համավարակի սկզբից ի վեր երկրում վարակվածների ընդհանուր թիվը կազմել Է 29 877: Վերջին կես տարում վիրուսի հարուցած բարդություններից Չեխիայում մահացել Է 441 բնակիչ, 19 027-ը բուժվել Է: Այս պահին հանրապետությունում կա կորոնավիրուսով 9 272 հիվանդ: |armenpress.am|
11։10- AstraZeneca դեղագործական ընկերությունը դադարեցրել է կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի վերջին փուլի փորձարկումը, երբ այն ստացած կամավորի մոտ անհասկանալի հիվանդություն է զարգացել: Pատվաստանյութը, որը մշակվում է AstraZeneca- ի և Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի կողմից, COVID-19 դեմ պատվաստանյութերի առաջատար թեկնածուներից մեկն է: AstraZeneca- ն սեպտեմբերի 8-ի իր հայտարարությունում նշել է, որ դադարեցրել է պատվաստումները, որպեսզի թույլ տա անկախ հանձնաժողովին վերանայել անվտանգության տվյալները: |azatutyun.am|
10։45- Թուրքիայի իշխանությունները հասարակական վայրերում պարտադիր դիմակ կրելու ռեժիմը վերականգնելու որոշում են ընդունել: Երկրի բոլոր շրջանների բնակիչները, առանց բացառության, պետք է դիմակ կրեն հասարակական վայրերում, փողոցներում, տրանսպորտում, զբոսայգիներում, պարտեզներում, լողափերում և աշխատավայրերում: Թուրքիայում արգելք է սահմանվում նաև համերգների և երաժշտական խմբերի ելույթների վրա: |tert.am|
10։30- Թուրքիայում սեպտեմբերի 8-ին նոր տիպի կորոնավիրուսից մահացել է 53 մարդ, հաստատվել է կորոնավարակի 1.761 նոր դեպք, գրանցվել է ապաքինման 1.093 դեպք: Մինչև օրս համավարակից ապաքինվել է 253.245 մարդ, արձանագրվել է վարակման 283.270 և մահվան 6.782 դեպք։ |ermenihaber.am|