17։45- ԵՄ-ն և ԱՀԿ-ն ՀՀ ԱՆ-ին են փոխանցել թթվածնի 100 խտացուցիչ, էլեկտրասրտագրության 20 սարք և 10,000 ՊՇՌ թեստ՝ COVID-19-ի ախտորոշման համար: Թթվածնի խտացուցիչները COVID-19-ով հոսպիտալացված հիվանդներին թթվածնով ապահովելու ոչ ինվազիվ միջոց են: Էլեկտրասրտագրության սարքն օգնում է բուժաշխատողներին լսել հիվանդի սիրտը և հետևել, որ բարդություններ չառաջանան։
13։13- ԱՀ պարետը ստորագրել է նոր որոշումներ, համաձայն որոնց՝ հանրապետություն մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները հանվում են: Հետայսու հանրապետությունից ելք կատարելու համար պարետի թույտվությունն անհրաժեշտ չէ, վերացվում է նաև Արցախ մուտք գործելու համար որպես պարտադիր պայման կիրառվող ՊՇՌ թեստի պահանջը: [Արցախ/տեղեկատվական շտաբ]
11։20- Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 7-ինը՝ միջին ծանրության: [Արցախ/տեղեկատվական շտաբ]
11։01- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 62 (կին), 57 (տղամարդ) և 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]
10:53- Թարմացում 08.09.2020թ․
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 44953 (+108)
Առողջացածներ – 40592 (+471)
Փաստացի բուժվողներ -3182 (-367)
Ընդհանուր թեստեր – 221041 (+1864)
Մահվան ելքեր – 903 (+3)
Մահվան ելքեր այլ պատճառով –276 (+1) [ՀՀ ԱՆ]
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 09․09․20