11։43- Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 27,3 միլիոնը, հիվանդության զոհ է դարձել մոտ 893 հազար, բուժվել ` ավելի քան 18,3 միլիոն մարդ: Հնդկաստանը կորոնավիրուսի դեպքերի քանակով աշխարհում արդեն երկրորդ տեղում է: Առաջինը շարունակում է մնալ ԱՄՆ-ը, երրորդը Բրազիլիան է: COVID-19-ով վարակվածների թիվը Եվրոպայում կրկին սկսում է աճել: |azatutyun.am|
11։10- Վրաստանում սեպտեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 45 դեպք: Ապաքինվել է 6 պացիենտ: Վարակման դեպքերի ընդհանուր քանակը 1,729 է, ապաքինմանը՝ 1,321: Վարակից երկրում մահացել է 19 մարդ: |aliq.ge|
10։35- Ճապոնիայի կառավարությունը սեպտեմբերի 8-ին հավանություն է տվել 6,3 միլիարդ դոլարի հատկացմանը նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գնման համար: Գնման նախնական պարտավորագրեր են կնքվել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ընկերությունների հետ։ Ներկայումս Ճապոնիայի իշխանությունները բանակցություններ են վարում եւս հինգ օտարերկրյա ընկերությունների հետ: |armenpress.am|
10։31- Թուրքիայում սեպտեմբերի 7-ին կորոնավիրուսից մահացել է 57 մարդ, հաստատվել է վարակի 1,703 նոր դեպք, ապաքինման՝ 1,047: Երկրում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 281,509 և մահվան 6,730 դեպք։ |ermenihaber.am|
10։04- ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն վարակվել է կորոնավիրուսով։ Ֆուտբոլիստը չի մասնակցի Խորվաթիայի դեմ կայանալիք խաղին ու արդեն լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը։ |shantnews.am|
09։59- Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը թողարկվել է քաղաքացիների որոշակի խմբերի համար։ ՌԴ առողջապահության նախարարը պարզաբանել է, որ քաղաքացիական շրջանառություն ասելով՝ այս փուլում նկատի է առնվում ռիսկի խմբերին պատկանող առաջնային շփման օղակի մասնագետների, մասնավորապես՝ ուսուցիչների և բժիշկների պատվաստումը։ Նշված խմբերի պատվաստումը կկատարվի պատվաստանյութի գրանցմանը հաջորդող կլինիկական փորձարկումներին զուգահեռ։ |shantnews.am|
09։54- Չինաստանում դեղագործական երկու ընկերություն առաջին անգամ ներկայացրել են կորոնավիրուսի դեմ իրենց հավանական պատվաստանյութերը: Ներկայում պատվաստանյութերը փորձարկման երրորդ կլինիկական փուլն են անցնում: Արտադրողները հույս ունեն, որ տարեվերջին դրանք կիրառելու թույլտվություն կստանան: |tert.am|
Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 09․09․20