Թուրքիան ու Ադրբեջանը պայմանավորվել են միասնական մեդիա հարթակ ձևավորել |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիան ու Ադրբեջանը նախատեսում են միասնական մեդիա հարթակ ձևավորել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում Ալթունն ասել է, որ իրենց վիճակված է միասնական լինել, քանի որ ըստ նրա՝ Թուրքիայի և Ադրբեջանի վրա կատարվող հարձակվողները, «երկու պետությունների դեմ ապատեղեկատվություն  տարածողները և իրենց բարի համբավը վնասողները» միավորվել են։

«Պայմանավորվել ենք Թուրքիա-Ադրբեջան մեդիա հարթակ ձևավորել: Քննարկել ենք այդ հարթակի միջոցով երկու երկրների մեդիադաշտերի ինտեգրված աշխատելու, ժողովուրդներին տեղեկատվություն տրամադրելու հարցում արդյունավետ գործելու, մասնավորապես սոցցանցերում շրջանառվող ստերի և արտաքին աշխարհից եկող քարոզչության դեմ պայքարելու հարցում համատեղ ռազմավարություն մշակելու վերաբերյալ հարցեր»:

Ալթունի կարծիքով հնարավոր է գոհացուցիչ արդյունքների հասնել, եթե այս ոլորտներում երկու երկրների հնարավորությունները և փորձը մեկտեղվեն։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով