armenpress.am: Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալն առանց առեւտրական համաձայնագրի կարող Է վերածվել թագավորության առողջապահության համակարգի ճգնաժամի սրացման:
Այս նախազգուշացումն Է բովանդակում Մեծ Բրիտանիայի առողջապահության ճյուղի ղեկավարների նամակը, որից սեպտեմբերի 8-ին քաղվածքներ Է հրապարակել The Times թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հետեւում Է կոլեկտիվ ուղերձից, ԵՄ-ի հետ գործաք կնքելու անընդունակությունը կարող Է սպառնալիքի տակ դնել հիվանդների առողջությունը Մեծ Բրիտանիայում են Եվրոպայում, հանգեցնել դեղորայքի պակասի, ինչպես նաեւ կորոնավիրուսի թեստերի կատարման հնարավորությունների կրճատման:
«Մենք ընդամենը մի քանի շաբաթ ունենք համաձայնության հասնելու համար».- հիշեցրել Է Առողջապահության ազգային ծռայության համադաշնության գործադիր տնօրեն Նայլ Դիքսոնը՝ նշելով, որ գործարքի բացակայության դեպքում առողջապահության մարմիններն «ստիպված կլինեն մտցնելու զգալի շտկումներ, որպեսզի պատրաստվեն տարեվերջին», այդ թվում կորոնավիուսի պոտենցիալ երկրորդ ալիքին: Մեծ Բրիտանիայի կառավարությունն ավելի վաղ դեղագործական ընկերություններին հորդորել Է հնարավորինս ամեն ինչ անել Եվրոպայի երկրներից ստացվող դեղորայքի պաշարների կուտակման համար:
Մյուս խնդիրը կապված Է այն բաղադրիչների հետ, որոնք օգտագործվում են կորոնավիրուսի թեստավորման ծրագրում, որոնց մատակարարումները նույնպես կարող են ձախողվել կոշտ Brexit-ի դեպքում:
«Մեկ դեղի կամ մեկ թեստի արտադրության ընթացքում այդ նյութերը կարող են մի քանի անգամ կտրել-անցնել Լա Մանշը: Մնում Է այն անհանգստությունը, որ երբ դուք խոչընդոտեք ապրանքների անցմանը, լինեն դրանք դեղեր, անհատական պաշտպանության միջոցներ թե թոքերի արհեստական օդափոխման ապարատներ, ապա դա կարող Է վնասել հիվանդների խնամքի գործընթացին»,- հավելել Է նամակի հեղիակներից մեկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: