tert.am: Եվրամիությունը վճռականորեն դատապարտում է Բելառուսում քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները և սպասում է բոլոր ձերբակալվածների անհապաղ ազատ արձակմանը, ասված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, գրում է ria.ru-ն։
«Մենք վճռականորեն դատապարտում ենք Բելառուսում քաղաքական դրդապատճառներով նախագահական ընտրարշավի սկզբից շարունակվող անհիմն և անբացատրելի ձերբակալություններն ու կալանավորումները»,- ասված է Բորելի հայտարարության մեջ։
«ԵՄ-ն Բելառուսի իշխանություններից ակնկալում է բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը»,- ընդգծել է Բորելը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի այն անձանց դեմ, որոնք պատասխանատու են «բռնության, ճնշումների և ընտրությունների արդյունքների կեղծման համար»։
Երկուշաբթի բելառուսական ընդդիմության համակարգող խորհուրդը հայտնել էր խորհրդի երեք ներկայացուցիչների անհետացման մասին: Խոսքը նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովայի, գործադիր քարտուղար Իվան Կրավցովի և մամուլի քարտուղար Անտոն Ռոդնենկովի մասին է:
Շարունակությունը՝ tert.am-ում։