Թուրքական բանակը հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական բնակավայրերին. ТАСС |tert.am|

tert.am: Թուրքական բանակը հրետանային կրակով հարվածել է Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական բնակավայրերին, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է քրդական Firat լրատվական գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հրետանային կրակի թիրախում են հայտնվել Միրանազ, Շևարգա և Էլ-Մալիկիա բնակավայրերը: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Ավելի վաղ նշված շրջաններում բախումներ էին տեղի ունեցել «Ազգային ինքնապաշտպանության ուժերի» քրդական ստորաբաժանումնեի և Թուրքիայի կողմից ձևավորված և ֆինանսավորվող զինված ընդդիմության ուժերի միջև: Քրդական ուժերը ընդդիմադիրների վրա մի քանի հարձակումներ են գործել, որոնց հետևանքով վերջիններից շարքում զոհեր ու վիրավորներ են եղել:

Շարունակությունը՝ tert.am-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով