Հաստատվել է Հ1-ի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցութային հանձնաժողովի կազմը. ընդգրկված է նաեւ ԿԳՄՍ նախարարը

Հաստատվել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցութային հանձնաժողովի կազմը:

Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Թեւոսյանը եւ նշել, որ հանրային հեռարձակողի խորհրդի՝ 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N36 – Լ որոշմամբ ստեղծվել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով։

«Նույն որոշմամբ Հանրային հեռարձակողի խորհուրդը հաստատել է հանձնաժողովի անհատական կազմը, որը հետևյալն է․

Արա Շիրինյան՝ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ (հանձնաժողովի նախագահ),

Տիգրան Հակոբյան՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ,

Մխիթար Հարյապետյան՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ․

Արայիկ Հարությունյան՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար,

Նունե Սարգսյան՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի գործադիր տնօրեն (հանձնաժողովի քարտուղար)»,- նշել է պատգամավորը։

Նա նաեւ հայտնել է, որ վաղը՝ սեպտեմբերի 8-ին, Հանրային հեռարձակողի խորհրդի կայքում կհրապարակվեն մրցույթի պահանջները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով