Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Գեղարքունիքի և Արագածոտն ի մարզի որոշ գյուղերում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 8-ին ժամը 10.00-18.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի մի հատվածի, ժամը 10.00-17.00-ն՝ Երանոս գյուղի, ժամը 10.00- 18.00-ն՝ Արագածոտնի մարզի Արագած, Շենավան, Հարթավան, Երնջատափ, Շողակն (Նորաշեն) գյուղերի, «Գեղամա» Ա/Կ ԱԳԼՃԿ-ի և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Ինչպես տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայությունից, լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով սպառողները կարող են զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով