ԵԽ-ում սեղանին կդրվի Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը․ Ֆրանսիայի ԱԳՆ |ermenihaber.am|

ermenihaber.am: Արևելյան Միջերկրականում էներգակիրների որոնման շրջանակներում Հունաստանի ափերի մոտ Թուրքիայի կողմից իրականացվող ապօրինի հորատման աշխատանքների պատճառով Անկարայի ու Աթենքի միջև ավելի խորացած լարվածությունը չի թուլանում:

Եվրամիությունը Հունաստանին այս հարցում հայտնած աջակցության շրջանակներում Ֆրանսիայի նախաձեռնությամբ հերթական նիստը կգումարի այս լարվածությունը քննարկելու նպատակով:

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ սեպտեմբերի վերջին սպասվող թուրքա-հունական լարվածության թեմայով գումարվելիք Եվրոպայի խորհրդի նիստի ընթացքում սեղանին է դրվելու նաև Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ հարցը:

Լը Դրիանը տեղեկացրել է նաև, ԵՄ մյուս անդամ երկրների իր պաշտոնակիցների հետ քննարկումներ է վարում Թուրքիայի գործողությունների դեմ պատասխան քայլեր անելու շուրջ: «Էրդողանը գիտի, որ մենք մի քանի այլընտրանքային տարբերակներ ունենք»,- ասել է ֆրանսիացի պաշտոնյան՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է քննարկումներ սկսել Արևելյան Միջերկրականում Թուրքիայի նպատակների վերաբերյալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով