16։02- Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ երկիր մուտք գործելու պայմաններում կարանտինային պահանջը 14 օրվա փոխարեն այսուհետ 8 օր կլինի: Գախարիայի խոսքով՝ 9-րդ օրը PCR թեստի բացասական արդյունքի դեպքում քաղաքացիները կլքեն կարանտինային գոտին, սակայն 12-րդ օրը ևս մեկ PCR թեստ հանձնելու պարտավորություն կունենան: |aliq.ge|
14։52- Այս շաբաթ Մոսկվայում մեկնարկում է կորոնավիրուսի դեմ կամավորների պատվաստումը, այս մասին հայտարարել է քաղաքապետը: Նրա խոսքով՝ Sputnik V պատվաստանյութի գրանցմանը հաջորդող հետազոտության անցկացման համար ողջ ենթակառուցվածքները պատրաստ են: Պատվաստվելու ցանկություն է հայտնել 5 հազար կամավոր: |azatutyun.am|
13։20- Հունվարից Ավստրալիան ակնկալում է սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համատարած կիրառումը։ Երկրի վարչապետի խոսքով` Ավստրալիայի կառավարությունն այդ հարցով պայմանագրեր է կնքել բրիտանաշվեդական դեղագործական ընկերության հետ, որը Օքսֆորդի և ավստրալիական Քվինսլենդ համալսարանների հետ համատեղ մշակել է COVID-19-ի դեմ երկու պատվաստանյութ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիարդ 200 միլոն ԱՄՆ դոլար։ |azatutyun.am|
12։57- Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել Է 90,002-ով, ինչը երկրում ռեկորդային օրական աճ է համավարակի ամբողջ ընթացքում: Վարակվածների ընդհանուր թիվը հասել Է 4,204,613-ի։ Այսպիսով, երկիրը նոր վարակվածների թվով առաջ Է անցել Բրազիլիայից։ |armnepress.am|
11։31- Թուրքիայում վերջին 1 օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 1,578 նոր դեպք: 24 ժամում մահերի թիվը հասել է 53-ի, ինչը վերջին շաբաթների ամենամեծ թիվն է: Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1,013 դեպք: Երկրում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 279,806 և մահվան 6,673 դեպք։ |ermenihaber.am|
10։41- Սեպտեմբերի 7-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 34 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1,684 է: Երկրում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 5 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1315 մարդ: Վարակից երկրում մահացել է 19 մարդ: |aliq.ge|
09։35- Սիրիայի տարածքում ՄԱԿ-ի ավելի քան 200 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով։ Պաշտոնական տվյալներով երկրում հաստատվել է 3.171 դեպք, մահացել է 134 պացիենտ։ |shantnews.am|