ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխության օրինագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին:

Հանձնաժողովի նիստում կառավարության օրինագիծը ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

«Օրենքի նախագծով նախատեսվում է վարչական պատասխանատվություն սահմանել ոչ միայն ստուգումների, այլև հարկային հսկողական այլ աշխատանքների ընթացքում հսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմինների աշխատակիցների օրինական պահանջները չկատարելու համար»,- ասաց Հովհաննիսյանը:

ՊԵԿ նախագահը նշեց, որ նախագծում ավելացել է նույն արարքների համար ոչ միայն տուգանքը, այլ նաև նախազգուշացումը պատասխանատվության միջոց սահմանելը:

«Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ ինչ-ինչ հանգամանքներով խոչընդոտող հանգամանքները վերանում են և տուգանքի նշանակումը դառնում է ոչ նպատակահարմար»,- նշեց Էդուարդ Հովհաննիսյանը:

ՀՀ ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն ներկայացրեց օրենքի նախագծի վերաբերյալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով