Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 44845 դեպք, որոնցից 40121-ն` առողջացած

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 44845 դեպք, որոնցից 40121-ն` առողջացած, 900-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3549 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 219177 թեստավորում: 

Այսպիսով` երեկ կատարվել է 1038 թեստավորում, որից ունենք կորոնավիրուսի հաստատված 62 նոր դեպք և 32 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 65 (կին) և 50 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով