armtimes.com: Ամենաքիչը 4 մարդ է զոհվել Իրանի հարավ-արեւելքում փլուզված հանքի հետեւանքով: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը:
Նշվում է, որ պատահարը տեղի է ունեցել Քերման նահանգում գտնվող Հոջեդք քաղաքի մոտակայքում: Փլուզման հետեւանքով, նախնական տվյալներով, 1 մարդ էլ վնասվածքներ է ստացել, նրան հոսպիտալացրել են:
Պատահարի մանրամասները ճշտվում են: