18։54- Չեխիայի իշխանությունները հայտնում են կորոնավիրուսի 508 նոր դեպքի մասին։ Այսպիսով համավարակի բռնկումից ի վեր երկրում հաստատվել է վիրուսի ավելի քան 27,750 դեպք, մահացվել է 431 մարդ։ Վերջին օրերին Չեխիայում կորոնավիրուսի դեպքերի աճ է արձանագրվում, և կառավարության որոշմամբ սեպտեմբերի 9-ից փակ տարածքներում դիմակ կրելը կրկին պարտադիր է:
13:00- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 29 նոր դեպք: Այս պահի դրությամբ երկրում հաստատված է նոր կորոնավիրուսի 1650 դեպք։
11:55- Ավստրալիայում մոտ 300 մարդ բողոքի ցույցի է դուրս եկել ըննդեմ կառավարության սահմանած և արդեն մեկ ամիս ուժի մեջ գտնվղ հակակորոնավիրուսային կոշտ սահմանփակումների: 15 ցուցարար ձերբակալվել է։
10:45- Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մարդիկ բողոքի ցույց են անցկացրել կառավարության սահմանած հակակորոնավիրուսային սահմանափակումների դեմ, պահանջել դադարեցնել հակահամաճարակային սահմանափակումները՝ ցուցադրելով «Հանիր դիմակը, անջատիր հեռուստացույցն ու ապրիր առողջ թոքերով», «COVID-ը սուտ է, մենք բոլորս կորոնահիմարներ չենք», «Ծնողներն ու երեխաները դժգոհ են» վերտառությամբ պաստառներ: