18։27- Սեպտեմբերի 6-ին ՀՀ ՔՏՀԱՏՄ-ն 24 ժամով կասեցրել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի թիվ 3, 5, 15, 20 ավտոբուսային երթուղիների ավտոտրանսպարտային միջոցների գործունեությունը: Գործունեության 24-ժամյա կասեցման որոշում է կայացվել նաև «Տիգրան» ՍՊԸ-ի թիվ 47 ավտոբուսային երթուղու 3 տրանսպորտային միջոցի նկատմամբ: [Հայկական միասնական տեղեկատվական հարթակ]
11:20- Արցախում նոր կորոնավիրուսային վարակի 8 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, 7-ը նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ, իսկ 1-ի մոտ վարակը հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում: [Արցախ / Տեղեկատվական շտաբ]
11:00- Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 134 նոր դեպք և 266 առողջացած։ Մահացել է 2 մարդ։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 69 և 55 տարեկան կանայք: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]