Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 29 նոր դեպք: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կողմից ստեղծած stopcov.ge կայքից:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1650 դեպք։ Ապաքինվել է 8 պացիենտ, մահացել՝ 19 մարդ։ Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կարանտինի ռեժիմում է մնում 6020, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 299 մարդ: