Թրամփը պատմական է գնահատել Սերբիայի և Կոսովոյի միջև տնտեսական համագործակցության պայմանագրի ստորագրումը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ի միջնորդությամբ Վաշինգտոնում կայացած երկօրյա բանակցությունների արդյունքում Սերբիայի և Կոսովոյի ղեկավարները տնտեսական համագործակցության պայմանագիր ստորագրեցին։

«Սա իսկապես պատմական օր է, շատ կարևոր օր։ Ես ուրախ եմ հայտարարելու իսկապես պատմական հանձնառությունների մասին։ Սերբիան և Կոսովոն հանձնառություններ ստանձնեցին նորմալացնելու տնտեսական հարաբերությունները», – պայմանագրի ստորագրման արարողությունից հետո, Սպիտակ տան օվալաձև սրահում սեպտեմբերի 4-ին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը լրագրողներին ասել է, թե դեռ շատ տարբերություններ կան Սերբիայի ու Կոսովոյի միջև, բայց պայմանագիրը նա առաջընթացի մեծ քայլ է գնահատել։

Կոսովոյի վարչապետ Ավդուլա Հոթին ասել է, թե պայմանագիրը պետք է առաջնորդի դեպի երկկողմ ճանաչում։

2008 թվականին Կոսովոն միակողմանի հռչակել է իր անկախությունը Սերբիայից։ Աշխարհի շատ երկրներ ճանաչել են Կոսովոյի անկախությունը, բայց Բելգրադը մերժում է Կոսովոն ընդունել որպես անկախ պետություն։

Վաշինգտոնում կայացած բանակցություններում Կոսովոն ճանաչելու հարց չի քննարկվել, որպեսզի դրանք չտապալվեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով