tert.am: Մինսկում սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշներով երթ են անցկացնում կանայք՝ ընդդիմադիրների հիմնական հավաքատեղիներից մեկը դարձած Կոմարով շուկայից շարժվելով դեպի Անկախության հրապարակ:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, երթին մասնակցում է մոտ 2-3 հազար մարդ: Սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշներից բացի` երթի մասնակիցները տանում են նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Լիտվայի, Ուկրաինայի և մի քանի այլ երկրների դրոշներ: Նկատվել են նաև Եվրամիության երկու դրոշներ, սակայն շարասյան անդամները խնդրել են վերացնել դրանք:
Ընդդիմության առաջնորդները կոչ են արել երթի մասնակիցներին ակցիային գալ տարբեր երկրների դրոշներով, որպեսզի ցույց տան բռնության խնդիրը ողջ աշխարհին:
Նշվում է, որ ոստիկանական մեքենան արգելափակել է Անկախության պողոտայի մի մասը, որով անցնում են երթի մասնակիցները: