Ավստրալիայի ոստիկանությունը ձերբակալել է ընդդեմ լոքդաունի ցույց անող տասնյակ քաղաքացիների |armenpress.am|

armenpress.am:  Ավստրալիայի ոստիկանությունը լոքդաունի դեմ բողոքի ցույցերի ֆոնին տասնյակ ձերբակալություններ է իրականացրել:  Այս մասին հայտնում է BBC-ն:

Ցույցերին ամբողջ երկրում մասնակցում են հարյուրավոր մարդիկ: Ավստրալիայում կորոնավիրուսի բռնկման կենտրոն Մելբուրն քաղաքում շուրջ 300 մարդ երթ է անցկացրել ՝ ընդդեմ մեկ ամիս շարունակ գործող կոշտ սահմանափող միջոցառումների: Ավելի փոքրաթիվ ցույցեր տեղի են ունեցել Սիդնեյում, Բրիսբենում, Ադելաիդայում և Պերթում:  Սեպտեմբերի 4-ին  վարչապետ Սքոթ Մորիսոնն ասել էր, որ երկրի 8 նահանգներից 7-ը պայմանավորվել են բացել իրենց ներքին սահմանները մինչև դեկտեմբեր:

Ավստրալիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը ավելի քան 26 հազար է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով