17։50- Ավստրալիայի ոստիկանությունը լոքդաունի դեմ բողոքի ցույցերի ֆոնին տասնյակ ձերբակալություններ է իրականացրել։ Ցույցերին ամբողջ երկրում մասնակցում են հարյուրավոր մարդիկ: Ավստրալիայում կորոնավիրուսի բռնկման կենտրոն Մելբուրն քաղաքում շուրջ 300 մարդ երթ է անցկացրել՝ ընդդեմ մեկ ամիս շարունակ գործող սահմանափող միջոցառումների: Ավելի փոքրաթիվ ցույցեր տեղի են ունեցել Սիդնեյում, Բրիսբենում, Ադելաիդայում և Պերթում: Ավստրալիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը ավելի քան 26 հազար է: |armenpress.am|
15։20- COVID-19-ի դեմ պատվաստանյութը ստանալու դեպքում առաջնահերթությունը պետք է տրվի ամենաբարձր ռիսկի տակ գտնվող մարդկանց՝ տարեցներին, կողմնակի հիվանդություններ ունեցող անձանց։ ԱՀԿ-ն որևէ պատվաստանյութի օգտագործմանը հավանություն չի տա, քանի դեռ չի ապացուցվի դրա անվտանգությունը։ [ԱՀԿ տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուս] |azatutyun.am|
14:10- Աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 26 մլն 812 հազարը: Մահացածների թիվն անցել է 879 հազարը, ապաքինվել է ավելի քան 18 մլն 921 հազար մարդ: ԱՄՆ-ում կա 6 մլն 389 հազար 413 հաստատված դեպք: Մահացածների թիվը 192 հազար 132 է: Հնդկաստանում ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4 մլն 27 հազար 718-ի, մահերինը՝ 69 հազար 668-ի: Վերջին 24 ժամում 7 հազար 479 դեպք է հաստատվել: |armenpress.am|
10:35- Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է սահմանել կորոնավիրուսի պայմաններում ԵՄ ներքին տեղաշարժի ընդհանուր սահմանափակումներ։ Առաջարկվել է երեք կրիտերիա, որի օգնությամբ ԵՄ երկրները կկարողանան որոշել, թե արդյոք անհրաժեշտ է սահմանափակումներ մտցնել ԵՄ անդամ մյուս երկրներ ճանապարհորդելու համար։ Դա վերջին 14 օրերին 100,000 բնակչության հաշվով կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն է, իրականացված թեստերի ընդհանուր քանակի դրական արդյունքների տոկոսը և վերջին մեկ շաբաթվա ընթացքում 100,000 բնակչության թվով թեստերի թվաքանակը։ |hetq.am|