Դուք մշտապես արտակարգ դեպքերի կիզակետում եք և կառավարում եք լրջագույն աղետների ռիսկերը․ Փաշինյանի ուղերձը` ԱԻՆ աշխատակցի օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է ԱԻՆ աշխատակցի օրվա առթիվ։ Ուղերձում ասվումէ․

«Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի աշխատակիցներ, սիրելի փրկարարներ՝ շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական օրվա կապակցությամբ։

Դուք մասնագիտության բերումով մշտապես գտնվում եք արտակարգ դեպքերի, իրավիճակների կիզակետում, անձնվեր աշխատանքով կառավարում այնպիսի ռիսկեր, որոնք կարող էին մեր երկիրը եւ ժողովրդին կանգնեցնել լրջագույն աղետների առաջ:

Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ ձեր կատարած նվիրական աշխատանքի համար եւ մաղթում անփորձանք ծառայություն ու երջանկություն»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով