Սերբիայի և Կոսովոյի ղեկավարները Թրամփի ներկայությամբ մի շարք պայմանավորվածություններ կստորագրեն |tert.am|

tert.am:  Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և չճանաչված Կոսովոյի Հանրապետության վարչապետ Ավդուլա Հոթին սեպտեմբերի 4-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ կմասնակցեն պայմանավորվածությունների ստորագրման արարողության: Պայմանավորվածությունների բնույթի մասին որևէ տեղեկություն չկա: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով ԱՄՆ նախագահի` Սպիտակ տան կողմից հրապարակված օրակարգին:  

Սպիտակ տունը չի տեղեկացրել, թե ինչ փաստաթղթեր են ստորագրելու Վուչիչն ու Հոթին:

Միևնույն ժամանակ, հինգշաբթի օրը Սերբիայի ղեկավարը հույս էր հայտնել մինչև ուրբաթ առավոտ Կոսովոյի հետ տնտեսական ոլորտում համաձայնություններ ձեռք բերելու մասին:

Արարողությունը տեղի կունենա Սպիտակ տանը`սահմանափակ քանակությամբ լրագրողների ներկայությամբ։ Այնուհետև Թրամփը, Վուչիչը և Հոթին կմասնակցեն եռակողմ բանակցությունների:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով