Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 04․09․20 (թարմացվող)

15։45- Իրանում կորոնավիրուսային վարակի զոհերի թիվը հասել է 22 044-ի: Երկրում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 118 և վարակման 2026 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է վարակման 382 772 դեպք: |tert.am|

 

12։50- Նոր Զելանդիայում վերջին երեք ամսվա մեջ առաջին անգամ կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել։ Երկրում համավարակի սկզբից ընդհանուր հաստատվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 23 դեպք, իսկ վերջին դեպքը գրանցվել էր մայիսի 24-ին։ Երկրում 102 օր շարունակ կորոնավիրուսի փոխանցման դեպքեր չէին հայտնաբերվել, օրերս Օքլենդ շրջանում վարակի բռնկման երրորդ ալիքն է սկսվել։ |tert.am|

 

11:30- Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 26,3 միլիոնը, զոհերի թիվը մոտենում է 868 հազարին, հիվանդությունից ապաքինվել է 17,5 միլիոն մարդ: Բրազիլիայում համաճարակի սկզբից ի վեր վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 4 միլիոնը: Կիևի հիվանդանոցներում COVID-19-ով հիվանդների ընդունման համար նախատեսված ազատ տեղեր գրեթե չեն մնացել։ Կորոնավիրուս է հայտնաբերվել դերասան Ռոբերտ Փաթիսոնի մոտ, այդ պատճառով «Բեթմեն» ֆիլմի նկարահանումները կրկին դադարեցվել են: |azatutyun.am| 

 

11:20-  Վրաստանում կորոնավիրուսի 28 նոր դեպք կա, ընդհանուր թիվը հասել է  1 596-ի։ Ապաքինվածների թիվն ավելացել է 15-ով ու դարձել 1 294։ Կորոնավիրուսից Վրաստանում մահացել է 19 մարդ։ |aiq.ge|

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 05․09․20 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 04․09․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով