Էրդողանն ու Մերկելը տեսակոնֆերանսի ընթացքում քննարկել են Միջերկրական ծովի արևելքում ստեղծված իրավիճակը |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեսակոնֆերանս են անցկացրել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանային հարցերն ու երկկողմ հարաբերությունները, հատուկ ուշադրություն է դարձվել Միջերկրական ծովի արևելքում տեղի ունեցող իրադարձություններին: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:

Տեսակոնֆերանսի ընթացքում Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Միջերկրական ծովի արևելքում իրենց գործողությունները «ուղղված են Թուրքիայի և Կիպրոսի թուրքերի իրավունքների պաշտպանությանը, և դրանից շահում են բոլոր առափնյա երկրները, իսկ Հունաստանի և Կիպրոսի հունական վարչակազմի գործողությունները փակուղի են տանում այդ բոլոր ջանքերն ու ավելացնում են լարվածությունը»:

Էրդողանը հայտարարել է նաև, որ իրենք ողջունում են Անգելա Մերկելի ջանքերը, որոնք ներդրվել են «Հունաստանի և իր աջակից երկրների քայլերով տարածաշրջանային խաղաղությանը հասցված վնասի պատճառով» ստեղծված խնդրի լուծման համար: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով