Տեսչական մարմինը նստատեղերի քանակից ավելի ուղևորների փոխադրման դեպքեր է բացահայտել

Covid-19 համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզի տրանսպորտի անվտանգության մասնագետները խստացված ռեժիմով վերահսկողություն են կատարել մարզի տարբեր համայնքներում։

Ինչպես տեղեկացրին տեսչական մարմնից, Գյումրի քաղաքում ՀՀ ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում մարդատար տաքսի ավտոմոբիլներում իրավախախտումներ չեն արձանագրվել։

Միջմարզային, ներմարզային և ներքաղաքային կանոնավոր երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցներում ՏՄ կողմից հայտնաբերվել են նստատեղերի քանակից ավելի ուղևորների նստեցումով փոխադրման դեպքեր, որի հիմքով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։ 

ՏՄ մասնագետների կողմից դիտարկման ընթացքում որոշ տրանսպորտային միջոցների վարորդներին տրվել են պարտադիր շտկման ցուցումներ՝ հատկապես ախտահանիչ հեղուկի տարան սարքին վիճակում պահելու վերաբերյալ։

Մարզի տարբեր համայնքներում Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նպատակով՝ վարորդների և ուղևորների շրջանում կատարվել են նաև կանխարգելիչ միջոցառումներ, իրականացվել բացատրական աշխատանքներ՝ ՀՀ պարետի որոշմամբ նախատեսված անվտանգության կանոններին խստագույնս հետևելու և պահպանելու նպատակով:

ՀՀ ամբողջ տարածքում ՔՏՀԱՏՄ-ն շարունակում է իրականացնել ակտիվ մշտադիտարկման և վերահսկողական աշխատանքները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով