Մեկնարկել է «Քաղաքականության մշակման հայ վրացական հարթակ» ծրագիրը

2020թ. սեպտեմբերի 3-ին Քաղաքական դասընթացների Երևանի դպրոցը Քաղաքական դասընթացների Թբիլիսիի դպրոցի հետ համատեղ անցկացրել է առցանց հանդիպում։ Առցանց հանդիպման ընթացքում ներկայացվել է Հայաստանի և Վրաստանի երիտասարդ առաջնորդների միացյալ ռազմավարական տեսլականը  զբոսաշրջության՝ որպես տնտեսական աճի գործոնի, ինչպես նաև խտրականության և կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրների վերաբերյալ:

Առաջարկությունների փաթեթը մշակվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Քաղաքականության մշակման հայ-վրացական հարթակ» ծրագրի շրջանակներում: Այն օգտակար է եղել հայ և վրացի երիտասարդ մասնագետների կայուն ցանցի ստեղծման առումով, մի կողմից նպաստելով միջսահմանային համագործակցության ամրապնդմանը, իսկ մյուս կողմից էլ` երկու երկրների միջև բազմակողմանի գործունեության վերաբերյալ երկխոսության հարթակի ստեղծմանը:

Մասնակիցներին ողջունել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը և Քաղաքական դասընթացների Թբիլիսիի դպրոցի տնօրինության ներկայացուցիչ Նանա Ցերցվաձեն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով