13:50- Տեսչական մարմինների կողմից հունիսին խախտումներ արձանագրվել են ընդհանուր ստուգվածների 13.4 %-ի մոտ, հուլիսին խախտումներ են արձանագրվել 4.4 %-ի մոտ, օգոստոսին խախտումներն ավելի են նվազել՝ հասնելով 3 %-ի: Բացարձակ թվով՝ 2760 հունիս, 885 հուլիս և 460 օգոստոս: [ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյան]
13:10- Կառավարությունը 888 մլն դրամ հատկացրեց նոր՝ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառմանը»՝ նվազեցնելով նաև ոչ ֆինանսական ցուցանիշները, նոր միջոցառման համար սահմանելով նոր քանակական չափորոշիչներ: Նախատեսվում է շուրջ 61 դրամաշնորհների տրամադրում: Միջոցառումը կազմված է երեք դրամաշնորհային ծրագրից՝ նորարարական, կայացած ընկերությունների և համաֆինանսավորման դրամաշնորհներից: Առաջին 2 դրամաշնորհների համար ստացվել է 290-ից ավելի հայտ, որոնք արդեն ամփոփման փուլում են։ |armenpress.am|
11։10- Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք: Բոլոր վարակակիրները նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են և մեկուսացման մեջ էին: [Արցախ/տեղեկատվական շտաբ]
10։53- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70 (կին), 70 (կին) և 58 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]
10։41- Թարմացված 03.09.2020թ․
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 44271 (+196)
Առողջացածներ – 38855 (+224)
Փաստացի բուժվողներ -4258
Ընդհանուր թեստեր – 211281 (1892)
Մահվան ելքեր – 887 (+3)
Մահվան ելքեր այլ պատճառով –271 (+2) [ՀՀ ԱՆ]