tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 2-ին ընդունել է երկրում Հունաստանի նորանշանակ դեսպան Նիկոլաոս Պիպերիգոսին: Հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահն անհանգստություն է հայտնել Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև ձևավորված ռազմական համագործակցության հարցով, տեղեկացնում է apa.az կայքը:
Նորանշանակ դեսպանի հետ զրույցում Ալիևը ներկայացրել է ադրբեջանական թեզերն այն մասին, որ Հայաստանն իբր «օկուպացրել է Ադրբեջանի հողերը, ցեղասպանություն է իրականացրել Խոջալուում և բազմաթիվ ադրբեջանցիների քշել է իրենց տներից»: