lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ։
Օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը շահագրգռված են իրավիճակի հանդարտեցմամբ: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:
Հայաստանը միշտ է դատապարտել ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը և միշտ հանդես է եկել բանակցությունների և ԵԱՀԿ ՄԽ միջնորդական առաքելության՝ որպես միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափի պաշտպանության դիրքերից և բնականաբար այժմ էլ հակված է լարվածության թուլացմանը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, ցավոք, Ադրբեջանը միայն արժանի հակահարված ստանալուց հետո է ձգտում լարվածության նվազեցման, իսկ նոր էսկալացիայից խուսափելու ճանապարհը՝ Բաքվից հնչող սպառնալիքի և այլատյացության հանդեպ միջնորդների անհանդուրժողականությունը պետք է լինի։
«Ինտերֆաքսին» տված հարցազրույցում Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ պատրաստ է ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպել: Ինչպե՞ս եք գնահատում նման հանդիպման հեռանկարը և ի՞նչ կարելի է ակնկալել վերսկսվող հանդիպումներից:
Հեռանկարը գնահատում եմ իրատեսական, սա շարունակական գործընթաց է և բխում է լարվածության նվազեցման ընդհանուր տրամաբանությունից։ Առաջին հանդիպումը բնականաբար ավելի ճանաչողական բնույթ պետք է կրի, և հուսանք առաջին քայլը կլինի անհրաժեշտ մթնոլորտի ստեղծման ճանապարհին։
Շարունակությունը՝ lragir.am-ում