ՀՀ-ն դատապարտում է Թուրքիայի կողմից ՆԱՏՕ­-ի խաղաղապահների գործունեության խոչընդոտումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դատապարտելի է համարում Թուրքիայի այն քայլը, որով վերջինս արգելել է գերմանական օդանավին թռչել իր օդային տարածքով և տանել հայ խաղաղապահներին:

Այս մասին սեպտեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց.

«Դատապարտելի է, որ Թուրքիան արդեն իսկ խոչընդոտում է ՆԱՏՕ­-ի և ՄԱԿ­-ի շրջանակներում խաղաղապահների գործողությունները՝ ելնելով պարզապես իր հակահայկական դիրքերից: Մենք այս հարցի մասին նաև բարձրաձայնել ենք մեր միջազգային գործընկերների մոտ՝ դիվանագիտական խողովակներով»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով