16։30- Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թ․ մարտից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:
16։10- ԱՀ պարետը ստորագրել է նոր որոշում, համաձայն որի` Մարտունու շրջանի Նոր շենի համայնքում կիրառվել են ելքի և մուտքի ժամանակավոր սահմանափակումներ: Մինչ վաղը` ժամը 14-ը, համայնքի վարչական տարածք մուտք գործելու սահմանափակումից բացառություն է արվելու տեղի բնակիչների համար: [Արցախ/տեղեկատվական շտաբ]
14։30- Երկրում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ապրիլի 14-ից հետո արգելանքներ չի կիրառել և բռնագանձում չի կատարել հանրային իրավական դրամական պահանջների գործերով։ Սեպտեմբերի 11-ից Ծառայությունը պարտավոր է վերսկսել նշված վարույթներով օրենքով նախատեսված գործողությունների կատարումը, այդ թվում՝ պարտավորության չափին համապատասխան արգելանքի կիրառումը և համապատասխան դրամական միջոցների բռնագանձումը։
11։15- Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 7 նոր դեպք: Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 295 մարդու մոտ, որից 265-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 28 ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի: [Արցախ/տեղեկատվական շտաբ]
11։00- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 69 (տղամարդ), 63 (տղամարդ) և 72 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]
10։58- Սեպտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 44075 դեպք, որոնցից 38631-ն` առողջացած, 884-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4291 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 209389 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսի հաստատված 197 նոր դեպք և 275 առողջացած։ Մեկ օրում իրականացվել է 2460 թեստավորում։